Երևանի 50 դպրոցներում տեղադրված 200 թափոնամաններում դպրոցականները հավաքել են մոտ 4000 կգ թափոն:
2021-ի հունիսին կնքված եռակողմ հուշագիրն իր առաջին պտուղները տվեց:
Ամփոփվեցին Երևանի քաղաքապետարանի, ISSD-ի, Կոկա-Կոլա ՀԲՔ ՓԲԸ-ի համատեղ «Աշխարհն առանց թափոնների» նախագծի արդյունքները:
1 աշակերտի հաշվով ամենաշատ թուղթը կուտակած Երևանի թիվ 136 հիմնական դպրոցը, զբաղեցրեց առաջին տեղը:
Ամենաշատը պլաստիկ կուտակել էր Երևանի Գոգոլի անվան թիվ 35 հիմնական դպրոցը:
Կար նաև հատուկ անվանակարգ՝ թափոնների կիրառման լավագույն հանրօգուտ լուծում, որն էլ տրվեց Գ. Նժդեհի անվան թիվ 161 հիմնական դպրոցին: Նրանց հավաքած պլաստիկե խցանների վաճառքից ստացած գումարն ուղղվել է զինվորների պրոթեզավորման գործին:
Թափոնին երկրորդ կյանք պարգևելով մենք կարող ենք հասնել կանաչ տնտեսության: