Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Կուրղինյան 11 և Կուրղինյան 7 հասցեներում են գտնվում Երևանի այս գողտրիկ օազիս-այգիները։

Կուրղինյան 11-ի այգին մոտ 2500 մետր տարածք է զբաղեցնում։ Այստեղ արդեն 150 գմ ջրագիծ է փոխվել։ Կուրղինյան 7 հասցեում գտնվող այգին էլ մոտ 1500 մ է։ Առաջիկայում այստեղ նույն չափով ջրագիծ կանցկացվի։

Երկու անկյունն էլ պատված են սիզախոտով։ Աշնանը կսկսվեն ծառերի էտման աշխատանքները։

Հարգելի սրտացավ քաղաքացիներ, ցավոք ջրագծերի անցկացման կամ վերանորոգման փուլում մենք չենք կարող խուսափել ոչ էսթետիկ տեսարաններից։ Խողովակները հողից դուրս են գալիս միայն փորման արդյունքում։ Ուստի, աչքի առաջ նման տեսարան ունենալուց անմիջապես հետո և այդ մասին լուրեր տարածելուց առաջ խնդրում ենք անհրաժեշտ տեղեկատվություն ստանալ ՀՈԱԿ-ի մասնագետներից։