Հաղթանակ զբոսայգու տարածքի սարալանջի կանաչապատման մեկնարկը տրված է:
Մոտ մեկ ամիս տևած նախապատրաստական աշխատանքներից՝ քարահավաքից, հողային աշխատանքներից հետո, Ուկրաինայի հայերի միության հետ համատեղ, այսօր տնկվեց 70 սոճի և 30 վիրգինյան գիհի:
Տարածքի կանաչապատման նախագիծն արվել է՝ հաշվի առնելով 1940-1980 թվականների ամսագրերում տպագրված ակադեմիական հանրության հսկայական փորձը:
Ծառատունկն ավարտվեց նոր ծրագրի առաջարկով. Ուկրաինայից հայրենիք վերադարձող ամեն հայ տնկի իր ծառը: