Երևանը միացավ «Հիշողության այգի» նախաձեռնությանը, որի նպատակն է 27 մլն ծառ տնկել՝ ի հիշատակ Երկրորդ աշխարհամարտի ընթացքում Խորհրդային ժողովուրդների տված զոհերի։
Ակցիան մեկնարկել է անցած տարի՝ Ռուսաստանում, գաղափարին միացել են նաև Ղրղզստանն ու Հայաստանը։
Երևանում ծառատունկն իրականացվեց «Հաղթանակ» զբոսայգում՝ Ռուս սահմանապահների փառքի ծառուղում, որին մասնակցում էին Երևանի քաղաքապետը, ՀՀ-ում Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի դեսպանները։
«ԿՇՄՊ» ՀՈԱԿ-ի և «Վոլոնտյոռի պոբեդի» շարժման միջոցներով տնկվեց 50 կեչի, 100 արոսենի, 30 եղրևանի։