Ձյունն իր ծանրությամբ կարող է վնասել բույսերին: Բայց այն նաև շատ օգտակար գործ է անում: Օրինակ՝ սիզախոտի համար ձյան շերտը նպաստավոր է: Հատկապես նոր ծլած սիզախոտը, երբ մնում է ձյան տակ, ցրտահարությունից պաշտպանվում է: Գարնանն այն շարունակում է ակտիվ «աշխատել»: Դա վերաբերում է նաև բազմամյա ծաղիկներին: Ձյունը «յուրահատուկ ջերմոց» է դառնում ծաղիկների համար: Գարնան բացվելուն պես, դրանք նորից թարմ ու գեղեցիկ տեսք են ունենում:
Վնասատուների բոլոր ֆազաների համար ձյունը վտանգավոր է: «Խելացիները», իհարկե, տաք ապաստարան փնտրում են ծառերի կեղևներում: Բայց եթե բանը պատսպարվելուն չի հասել, 100 տոկոսով ոչնչանում են:
Ձյան շերտը պաշտպանում է նաև ծառերի և թփերի արմատային համակարգը, ապահովում է հողի հետագա խոնավությունը:
Մենք կոչ ենք անում սառը եղանակին չէտել ծառը, բայց եթե ձյունը նստել ու կոտրել է ծառի ճյուղը, պարտադիր է կտրել ճյուղը: Այն ավելի վտանգավոր կարող է դառնալ, քան կտրված մասի թեկուզ 10 սմ ցրտահարումը: