Դրսում սառնաշունչ ձմեռ է, իսկ մեր ջերմոցատնկարանային տնտեսությունում՝ իսկական գարուն:
Եվ մեր մասնագետները սկսել են ծաղիկների և ծառերի մասսայական աճեցումը:
Աճեցվող ծառերի գերակշռող մասը մշտադալարներ են, օրինակ՝ կենսածառեր, սոճու տեսակներ… Իսկ ծաղիկների բազմացման համար նախընտրությունը տրվում է բազմամյաներին՝ խորդենիներ, քրիզանթեմի տեսակներ:
Ձմռան ընթացքում աճեցված ծաղիկները Երևանի կանաչ գոտիներում կլինեն արդեն գարնանը, իսկ ծառերը՝ 3-4 տարի հետո: