ՄՀՀ լանջի մի քանի հա տարածքն այս տարի պետք է կանաչապատվի․ Երևանի քաղաքապետի հանձնարարականն է։
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ղեկավարությունը՝ գլխավոր դենդրոլոգի, փորձագետի և ստորաբաժանման պատասխանատուների հետ տեղում են՝ գնահատելու ոռոգման ցանցի վիճակը և պլանավորելու առաջիկա աշխատանքները։