ՀԱԱՀ «Հ. Պետրոսյանի անվան հողագիտության, ագրոքիմիայի և մելիորացիայի» գիտական կենտրոն մասնաճյուղի մասնագիտական թիմն իրականացրել է տարածքի վիզուալ մանրակրկիտ հետազոտություն, լաբորատոր պայմաններում ուսումնասիրել հողի մեխանիկական կազմը և տվել դրական եզրակացություն։
«ԿՇՄՊ» ՀՈԱԿ-ի ղեկավար կազմի և գիտնականների մասնակցությամբ կայացավ հանդիպում-խորհրդակցություն։
Տեսանյութով ներկայացնում ենք մասնաճյուղի տնօրեն, գ․գ․թ․ Գ․ Գասպարյանի, ՀՈԱԿ-ի գլխավոր դենդրոլոգ Ա․ Գրիգորյանի և գիտական կենտրոն մասնաճյուղի առաջատար գիտաշխատող Ս․ Երիցյանի մասնագիտական կարծիքները։