Ամիսների անդադար ու համառ աշխատանքով արդյունքն արդեն տեսանելի է։
Պատասխանատու գործին այս անգամ նույնպես միացել են Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության և ՀՈԱԿ-ի անձնակազմերը։ Իրականացվում է տունկի երրորդ փուլը։
Անտառ-պուրակը հարուստ կլինի մշտադալարներով, դեկորատիվ ու պտղատու ծառերով։ Արդեն 670 ծառ ու թուփ շնչում է ու մաքրում տարածքի օդը: Հաջորդ փուլը կլինի աշնանը։