ՄՀՀ լանջի 0,4 հա-ի ամբողջությամբ վթարված ջրագծի նորոգումը շուտով կավարտվի։

Ջրագծի վրա տեղադրվում են նոր տեսակի անձրևացնողներ, որոնք ավելի մեծ մակերես են ոռոգում և խցանման դեպքում հեշտ մաքրվում։ Անձրևացնողներն արդեն փորձարկումն անցել են և արդարացրել սպասելիքները։ Զուգահեռ նաև վերացվում են լանջի 3,1 հա-ի փոքր վթարները։

Ըստ ֆիտոնախագծի տնկիների համար փոսեր են փորվում։ Այն հատվածներում, որտեղ քարքարոտ է, օգտագործվում է հատուկ տեխնիկա։ Փոսերը կլցվեն հողախառնուրդով ու տարածքը պատրաստ կլինի առաջիկա ծառատունկին։