Մեր այգեպան-բանվորներն են, արդեն նոր համազգեստով։ Ասում են՝ հարմար է, սիրուն, հագնենք ու անցնենք գործի։
Հագուստը պատվիրելիս ՀՈԱԿ-ի պահանջն էր՝ որակյալ լինի, հարմարավետ ու երկար ծառայի։ Մատակարար ընկերությունը պահանջները բավարարել է։
700 աշխատակիցներն արդեն ունեն իրենց նոր հավաքածուները։
Բաճկոնը մշակված է անջրաթափանց ծածկույթով, ունի լուսանդրադարձնող ժապավեններ, գրպանները հարմար են գործիքները տեղավորելու համար, շապիկներն ու գլխարկը բամբակյա են, տաբատը նույնպես բամբակյա հիմքով է, արտաքինից՝ անջրաթափանց, լուսանդրադարձնող ժապավեններ նույնպես ունեն։
Այգեպանները կատակում են՝ կանաչն ու դեղինն էլ տրամադրող են՝ մեր բույսերի պես։ Թրջվելուց էլ չեն նեղվի, գիշերային ժամերին էլ հանգիստ կաշխատեն։