Այն նախատեսվում է շահագործման հանձնել 2022 թ-ի աշնանը։ Պուրակում լինելու են ծաղկող և մշտադալար բույսեր, ծաղկային կոմպոզիցիաներ, որոնք տարվա բոլոր եղանակներին կապահովեն տարածքի գեղազարդ տեսքը։
Վարչական շրջանի միջոցներով իրականացվող շինարարությունն ավարտվել է։
«ԿՇՄՊ» ՀՈԱԿ-ի աշխատակիցներն էլ ավարտել են հողային աշխատանքները։ Խոտի ցանքսն արվել է։ Շուտով ոռոգման հարցը կլուծվի և կսկսվի տունկը։