«ԿՇՄՊ» ՀՈԱԿ-ի բոլոր ստորաբաժանումներն օր ու գիշեր ստուգում են, հսկում ցանցի աշխատանքը, հայտնաբերում ու վերացնում վթարները։
Տնօրինության հրավիրած գործակարգավարական խորհրդակցության օրակարգում ընթացիկ խնդիրների լուծումներն են։ Բայց մինչև հիմնական հարցերին անցնելը տնօրենի ժ/պ Տիգրան Հակոբյանը աշխատակազմին ներկայացրեց նոր գործընկերներին՝ ագրոնոմիական բաժնի և ջերմոցատնկարանային վարչության նոր ղեկավարներին։
Քննարկվեցին բույսերի բուժման աշխատանքների արդյունավետ կազմակերպման, ջերմոցատնկարանային տնտեսությունում իրականացվող փոփոխությունների հարցերը։
Ղեկավարությանը զեկուցվեց նաև Սարյանի պուրակի ու ՄՀՀ լանջի կանաչապատման աշխատանքների ընթացքի վերաբերյալ։