Կենտրոն վարչական շրջանում՝ Եղիշե Չարենցի հուշարձանի շուրջը աշխատանքային եռուզեռ է։
Մի կողմից ոռոգման համակարգն են արդիականացնում, մյուս կողմից՝ ծաղկաթփապատում։
Հարյուրավոր թփեր ու ծաղիկներ՝ թույաներ, վիրգինյան գիհիներ, գաճաճ վարդեր, կաննաներ արդեն զարդարում են Օղակաձև այգու այս հատվածը։