Բույսերի ընդունող հանձնաժողովը հատ-հատ ստուգեց, գնահատեց այս տարվա գնումներով ձեռքբերված կատալպաները, արևելյան սոսիները, վայրի պտղատուներն ու եղրևանիները։ Արձանագրեցին, որ տնկիները համապատասխանում են մրցույթին ներկայացված չափանիշներին և ընդունեցին։ Բույսերն ի պահ տրվեցին տնկարանին։ Արմատային համակարգը հողով կփակեն մինչև տունկը։
Առաջիկայում դրանք կտնկվեն Երևանի տարբեր հատվածներում։