1300 մետր երկարություն ունեցող Սարալանջն սկսվում է Աբովյան պուրակից, հյուսիսարևմտյան թևով հասնում է Հաղթանակի զբոսայգի, մյուս թևերով միացնում մի քանի կարևոր փողոցներ: ՀԽՍՀ-ում այս փողոցը Սարալանջ էր կոչվում, հետո դարձավ Կոմերիտմիության խճուղի, ՀՀ-ում նորից վերանվանվեց Սարալանջ:

«ԿՇՄՊ» ՀՈԱԿ-ի համար քաղաքի այս հատվածը կարևորվում է նաև իր լանջերով, որոնց ոռոգումն այս տարվա առաջնային խնդիրներից էր։

Կենտրոն վարչական շրջանի սահմաններում Սարալանջի խողովակները նորոգման կարիք ունեին: Նորոգվեց մոտ 230 գմ մետաղական խողովակ: Անցկացվեց նոր՝ 142 գմ մետաղական խողովակ, տեղադրվեց անձրևացնող 80 ցնցուղ և մոտ 40 փական: Նոր և նորոգված ջրագծերի շնորհիվ կանաչ գոտիներն ավելացան գրեթե 8000 քմ-ով:

Հաղթանակի զբոսայգու կողմից Սարալանջը մաքրվեց չորուկներից ու քարերից, խոտը հնձվեց: «Արագիլ» ռեստորանից Մայր Հայաստան ընկած տարածքում անցկացվեց 1500 գմ պոլիթիլենային խողովակ և տեղադրվեց 320 ցայտիչ։

Այժմ խնդիր է դրված տարածքն ինտենսիվ ոռոգել, եղած բույսերին նոր շունչ տալ և կանխել հրդեհները։ Ոռոգման համակարգը գործարկելուն պես «կանաչը» դարձել է տեղի մշտական բնակիչը:

Արաբկիրի տարածք մտնող Սարալանջի հատվածում ևս նոր ջրագիծ ունենք՝ 300 գմ: Տարածքն արդեն կանաչ է ու ծաղկաշատ: