Ամբողջությամբ վերականգնվել ու թարմացվել է կանաչ գոտին, ճմապատվել է մոտ 3000 քմ տարածք, ծաղկաթմբերի համար 40 խմ հատուկ հողախառնուրդ է բերվել, արդիականացվել է 1700 գմ ոռոգման համակարգը, տնկվել է մոտ 4000 ծաղիկ և 3850 թուփ՝ ծաղկողներ, մշտադալարներ:
Բարեկարգ, կանաչապատ ու հարմարավետ պուրակն այսօր արդեն ամբողջությամբ հանձնվում է բնակիչների տնօրինմանը: