Տարածքում նախկինում տնկված ոսկեզանգերն ու գիհիները, նախագծի համաձայն, տեղափոխվեցին, վերատնկվեցին, հիմա նոր թփերի հերթն է։ Մշտադալար տոսախներով կենդանի ցանկապատ է ստեղծվում։ 2000 թուփն արդեն տնկվել է, ևս 2000-ը կտնկվի շաբաթվա ընթացքում։ Ձևափոխվում է նաև ոռոգման համակարգը։ Տեղադրվում են փականներ, անձրևացնողներ, որ ջուրն անկորուստ օգտագործվի։ Մայիսի սկզբից արդեն պուրակը կզարդարեն ծաղկային կոմպոզիցիաները։