Սարյանի պուրակի կանաչապատման էսքիզային նախագիծը պատրաստ է։ «ԿՇՄՊ» ՀՈԱԿ-ի տնօրենի հանձնարարությամբ ստեղծված աշխատանքային խումբն ավարտեց պուրակի նախագծման աշխատանքները։
Տարածքում կլինեն ծաղկային կոմպոզիցիաներ՝ սարյանական գույներով, մշտադալար թփային ցանկապատեր ու սիզախոտ։ Ոռոգումը կլինի ցնցուղացման համակարգով։
Թիմը տեղում ներկայացրեց փոփոխման ու լրացման ենթակա հատվածները։ Եղանակային պայմանները թույլ տալուն պես, աշխատանքները կսկսվեն։ Ամռանն արդեն պուրակն ավարտուն տեսք կունենա։