Արևելյան սոսին Երևանի ամենաերկարակյաց ծառատեսակներից է, (Արցախում՝ տնջրի): Ապրում է մոտ 2000 տարի: Գրանցված է Կարմիր գրքում:
Արևելյան սոսին ունի ձեռքի ափ հիշեցնող խոշոր տերևներ, փշապատ, գնդաձև պտուղներ, բարձրությունը 25-50 մետր է:
Երևանում սոսին իրեն զգում է ինչպես տանը:
Ջերմասեր է, ծխակայուն, գազակայուն և փոշեդիմացկուն: Արագ է աճում: Ունի վրանաձև սաղարթ, քաղաքն ու բնակիչներին պաշտպանում է արևից:
Հին ժամանակներում արևելյան սոսին սրբազան ծառ է համարվել: Այն տնկվել է վանքերի ու եկեղեցիների բակերում: Ժողովուրդն այնքան է սիրել այս ծառը, որ երեխաներին հաճախ անվանակոչել են Սոս և Սոսի…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

four × four =