Երևանում ապրող յուրաքանչյուր մարդու գործունեության հետևանքով մեկ տարվա ընթացքում միջինը 300 կգ թափոն է գոյանում, մարզերում՝ 220 կգ։ Եթե հաշվի առնենք, որ Հայաստանում կյանքի միջին տևողությունը 76 տարի է, ապա ամեն մարդու կյանքի ընթացքում 19,760 կգ աղբ է գոյանում։

Ինչպե՞ս հասկանանք՝ վերամշակվո՞ղ է թափոնը, թե՞ ոչ։

Այն թափոնները, որոնց վրա գրված է․

20-22 (PAP) – ուրեմն թուղթ է կամ ստվարաթուղթ: Վերամշակվում է։ Սրանց թափոնից պատրաստում են արկղ, բացիկ, գրքի շապիկ, ամսագիր, թերթ, ծրար, թղթե տոպրակ, տպագրական թուղթ, զուգարանի թուղթ։

40 (FE) – անագն է։ Վերամշակվում է։ Պատրաստում են անագե և աէրոզոլային տարաներ: Թիթեղյա տարաները կարելի է վերամշակել, բայց Հայաստանում չի վերամշակվում։

41 (ALU) – ալյումինն է։ Պատրաստում են ըմպելիքի տարաներ և փայլաթիթեղ: Հայաստանում վերամշակվում է։

70–74 (GL) – ապակի: Այս նշանը կարող եք տեսնել անգույն, թափանցիկ, կանաչ, շագանակագույն, բաց շագանակագույն և մուգ շագանակագույն շշերի վրա: Հայաստանում վերամշակում են:

81–84 (С / PAP) – կոմպոզիտային նյութեր։ Բազմաշերտ փաթեթավորումների համար են։ օրինակ, հյութի և կաթնամթերքի տարա են ստանում։ Վերամշակումը չափազանց բարդ է և թանկ: Հայաստանում չի վերամշակվում։