Ըստ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ուսումնասիրության, Հայաստանում տարեկան արտադրվում է մոտ 6․000 տոննա վերամշակվող պլաստիկ: Ինչպե՞ս է հնարավոր որոշել՝ ձեռքի տակ եղած պլաստիկը վերամշակվո՞ղ է, թե՞ ոչ։

Դրանց վրա կան եռանկյուններ, որոնց մեջ գրված են թվեր։ Դրանք մինի–օգնականներ են։ Եռանկյունից ներքև էլ տառեր կան, որոնցով հնարավոր է հասկանալ՝ ինչ տեսակի պլաստիկ է։

  1. PET (E) կամ PET – պոլիէթիլենային տերեֆալատ՝ վերամշակվող պլաստիկ խեժ է և պոլիեսթեր։ Այս նյութից են այն շշերը, որոնց հատակին ուռուցիկ կետ կա։ Դրանց մեջ հիմնականում ջուր և կաթ է լինում, երբեմն՝ լոգանքի հեղուկներ։ Վերամշակվող է։
  2. PEHD (HDPE) կամ HDPE – ցածր ճնշման պոլիէթիլեն է։ Սա օգտագործվում է շշերի խցանների, կոսմետիկայի տարաների ու կենցաղային քիմիական նյութերի համար։ Վերամշակվող է։
  3. PVC կամ ՊՎՔ – պոլիվինիլքլորիդ։ Այս տեսակից պատրաստում են պատուհանների շրջանակներ, փուչիկներ, հաբերի, տորթերի, կաթնաշոռի փաթեթավորումներ, կոսմետիկայի շշեր, նաև խաղալիքներ։ Այս տեսակը վնասակար է։ Գրեթե չի վերամշակվում։
  4. PELD (LDPE) կամ LDPE – բարձր ճնշման պոլիէթիլեն (ցածր խտության)։ Պատրաստվում են տոպրակներ ու թաղանթներ: Վերամշակվող է։
  5. PP կամ PP – պոլիպրոպիլեն։ Պատրաստում են շշերի կափարիչներ, դույլեր, մածունի տարաներ, ոսպնյակների փաթեթավորումներ․․․․Վերամշակել հնարավոր է:
  6. PS կամ PS – պոլիստիրոլ, այն կարող է լինել սովորական և փրփրացրած: Փրփրացրած պոլիստիրոլը օգտագործվում է պենոպլաստ, ձվի տարա պատրաստելու համար։ Սովորական պոլիստիրոլից ստանում են կաթնամթերքի տարաներ, CD փաթեթավորում, անգամ մեկանգամյա օգտագործման սպասք: Հայաստանում չի վերամշակվում։
  1. O(ther) կամ ԱՅԼ: Տարբեր պլաստիկների կամ պոլիմերների խառնուրդ, որոնք վերևում թվարկված չէին: Օգտագործվում է պանրի, սուրճի, կենդանիների կերերի փաթեթավորներում: Չի վերաշակվում։

8․ d2w- նշվում է այսպես կոչված օքսո-քայքայվող պլաստիկի վրա, օրինակ՝ պլաստմասսե փաթեթավորման վրա, որին ավելացվել է հավելանյութ ՝ մի բաղադրիչ, որը պատասխանատու է պլաստիկի մանր մասնիկների արագ քայքայման համար: Այն չի կարող վերամշակվել: Ավելի լավ է խուսափել ապրանքներից, որոնց վրա նկատում եք այս նշանը։