Չկա արտադրանք, չկա թափոն, չկա խնդիր!
Բայց ինչպե՞ս, այս հարցի շուրջ ոլորտի մասնագետները դեռ երկար են խորհելու։
Վտանգավոր թափոնների կառավարման մարտահրավերների վերաբերյալ Երևանի քաղաքապետարանում աշխատաժողով էր հրավիրվել քաղաքային թափոնների և կենցաղային վտանգավոր թափոնների կառավարումն իրականացնողների համար։
Մասնակցում էին «ԿՇՄՊ» ՀՈԱԿ-ի ղեկավարությունը, թափոնների տեսակավորման վարչության և քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության աշխատակիցները։
Ծրագիրն իրականացվում է ԵՄ համաֆինանսավորմամբ, «Երևան, Վարշավա, Տիրանա մայրաքաղաքների համագործակցությունը վտանգավոր թափոնների կառավարման ընդհանուր մարտահրավերների շուրջ» ծրագրի շրջանակներում։
Օրակարգում 5R կամ 5Վ հայեցակարգն էր՝ վերացնել, վերաօգտագործել, վերամշակել, վերականգնել, վերջնական թափոնները կառավարել։
Այս հայեցակարգի նպատակն է բնությունից քիչ վերցնել, վերցնելուց էլ օգտագործել մաքսիմալ երկար, քանի որ աշխարհում արդյունաբերության տեմպն ավելանում է, բնակչության թիվն ու սպառողունակությունը՝ նույնպես։ Աշխատաժողովին ոլորտի մասնագետները ներկայացրեցին զարգացած երկրների փորձը թափոնների կրճատման և դրանց վերամշակման գործում։