Ամանոր, այսինքն՝ շատ ու մեծ նվերներ, մեծ ու գունեղ փաթեթավորումներ, լիքը ուտելիք ու ըմպելիք, հետևաբար մեծ քանակի տուփեր, արկղեր, շշեր․․․
Որ Ամանորին ժամերի ընթացքում քաղաքը համընդհանուր աղբանոցի չվերածենք, շատ կարևոր է աղբն ու թափոնը զատել, ոչ պակաս կարևոր է նաև թափոնները կանոնավոր դասավորել:
ՀՈԱԿ-ի թափոնների տեսակավորման վարչության աշխատակից Արգիշտի Դարբինյանը ներկայացնում է՝ ինչպես կարող ենք փոքրացնել թափոնների ծավալը:
Մեկ տոպրակի մեջ չտեղավորվող հինգ պլաստիկե շիշը Արգիշտին ճմրթեց, ծալեց ու տեղավորեց տոպրակի մեջ: Այսպես ևս երեք շիշ կտեղավորվեր նույն տոպրակում:
Ստվարաթղթե տուփերն էլ, որ ամենամեծ տեղն են զբաղեցնում, կարող ենք պատռել, ծալել ու փոքրացնել ծավալը:
Այս օրերին հատկապես ակնկալում ենք տնտեսվարողների ուշադրությունն ու սրտացավությունը, որովհետև խանութների տարածքում ավելի շատ են թափոնների կուտակումներ լինում:
Տարին սկսենք էկոգործողություններով, որ ավելի առողջ ու մաքուր միջավայր ունենանք: