1 ծառի կյանք փրկելու համար հարկավոր է հանձնել 60 կգ թղթի թափոն:
Հանձնում ենք թուղթ, փրկում ենք ծառեր:
Սկսենք այսօր։

Օգնենք առանձնացնել թուղթը և ունենալ ավելի մաքուր միջավայր։
Հիշենք, որ թղթի համար նախատեսված է դեղին թափոնամանը։

Վերամշակվում են

Ստվարաթուղթ, սպիտակ թուղթ, տետր, հին գիրք, ամսագիր (բուկլետ, բրոշյուր), ծխախոտի տուփ, կրաֆթ թուղթ, թղթե տոպրակ:

Չեն վերամշակվում

Հյութերի և կաթի տետրա պակ ամանները, զուգարանի թուղթ, թաց և չոր անձեռոցիկ, լամինացված թուղթ, հդմ կտրոն, մեկանգամյա օգտագործման բաժակ, յուղաթուղթ:

Ձեր տանը և թափոնամանի մեջ տարածք խնայելու համար պետք է ստվարաթուղթը ծալել:
Ցանկալի է թուղթը նետել թափոնամանի մեջ առանց պոլիէթիլենային տոպրակի:

Մանրամասները՝ տեսահոլովակում։