Ուզու՞մ եք ազատվել բացասական մտքերից և էներգիա ստանալ։ Փաթաթվեք ծառին:
Ծառաթերապիան բուժական մեթոդ է, որը կիրառում են նաև հոգեբանները: Կանաչ խալաթով բժիշկն աշխատում է առանց դեղորայքի ու ներարկումների: Պետք է ուղղակի «շփվել» նրա հետ:
Ծառերը մարդու օրգանիզմը հարստացնում են թթվածնով, որը րոպեների ընթացքում ակտիվացնում է բոլոր օրգան-համակարգերի աշխատանքը:
Կանաչ հագած «բժիշկն» իր էներգիայով անցկացնում է գլխացավը, կարգավորում է սրտի աշխատանքը, ակտիվացնում է նյութափոխանակությունը, ծառի անուշահոտ եթերայուղերը բարելավում են շնչառությունը, ունեն մանրէասպան ազդեցություն և բարձրացնում են օրգանիզմի դիմադրողականությունը։
Ի դեպ, հոգեբանները խորհուրդ են տալիս կարևոր որոշումները նախ քննարկել կանաչ հսկաների հետ: Կանաչ գույնն օգնում է մարդկանց լիցքաթափվել, ազատվել սթրեսից ու վատ մտքերից: Ծառերի հետ գրկախառնությունը մաքրում է մարդու էներգետիկ դաշտը և փոխանցում բնության ուժը: