One Planet Studios Armenia-ի աշխատակիցները տարվա ընթացքում, կամավորական սկզբունքով, մասնակցում են տարբեր սոցիալական և բնապահպանական միջոցառումների։
Այսօր որոշել էին միանալ ՀՈԱԿ-ի թիմին՝ ծառապատելու «Փարոսը»։ Միասին տնկեցին բալենիներ, ծիրանենիներ ու վիրգինյան գիհիներ։
Այգեպանները գոհ են, ծրագրավորողները՝ բավարարված։