«ԿՇՄՊ» ՀՈԱԿ–ը համագործակցության նոր հրավեր ունի։ «Գրասս» ՍՊԸ–ն, որի անդամները ագրարային համալսարանի նախկին ուսանողներ են, առաջարկել են փորձարկել սիզախոտի ստացման նոր եղանակ։ Այն կոչվում է հիդրոցանք։ Էկոնյութերից պատրաստված «փնջի» մեջ մտնում է խոտի սերմը, խթանիչներ, ցելյուլոզա և սոսնձող նյութ։ Հատուկ մեքենայի մեջ միախառնվում է ճիշտ քանակությամբ ջրին ու բարձր ճնշման տակ խողովակից ցայտեցվում հողին։
Որո՞նք են առավելությունները․
✅ Ավանդական սիզախոտ ցանելու համար պետք է 10-15 սմ շերտով հող։
✅ Հիդրոցանքի դեպքում 2 սմ հողն էլ բավարար է։
✅ Ավանդական սիզախոտը ծլում է 15 օր հետո, մեկ ամիս հետո խուզման հասնում։
✅ Հիդրոցանքի դեպքում ծիլը երևում է 3 օր հետո, 15 օր հետո խուզման հասնում։ Այս տարբերակը հարմար է թեքությունների ու դժվար գոտիները կանաչապատելու համար։
✅ Ավանդական ճանապարհով ցանված սիզախոտը լավ խնամքի դեպքում ապրում է 5 տարի։
✅ Հիդրոցանքի դեպքում այն պետք է որ ապրի գոնե 10 տարի։
✅ Ավանդական ճանապարհով սիզամարգ ստանալու 1 քմ կարժենա 1500 դրամ։
✅ Հիդրոցանքի դեպքում այն կլինի 250–400 դրամ։ Դրական արդյունք ունենալու դեպքում բավականին մեծ գումար է հնարավոր տնտեսել։
Փորձարկումը համադրվեց օգտակարի հետ։ Երևանի քաղաքապետարանից Մաշտոցի 7 հասցեն կանաչով պատելու խնդրանք ունեինք։ Փորձարկումն արվեց հենց այդ վայրում։
Սա դեռ միայն մոնիտորինգի համար է։ Արդյունքները գնահատելուց հետո հնարավոր է փորձարկման տարածքները լայնանան, իսկ վերջնական դրական արդյունքի դեպքում արդեն ցանքի այս տարբերակի համար մրցույթ կհայտարարվի։