Սարյանի պուրակում տնկվեց 120 սիրիական վարդ, 150 ցածրաճ վարդ, 50 դրախտավարդ:
Բույսերը տնկվեցին այն հատվածներում, որտեղ իրենց երջանիկ կզգան․ դրախտավարդը նախընտրում է ստվերում մնալ, վարդն արևային լոգանքների սիրահար է։
Բույսերի տեսակները պատահական չեն ընտրված: Օրինակ, Սարյանի արձանի շրջակայքում պետք է տնկվեն ցածրաճ բույսեր, որպեսզի չստվերեն արձանի գեղեցկությունն ու չծածկեն Սարյանի ստորագրությունը:
ՀՈԱԿ-ի որդեգրած սկզբունքն է՝ պուրակներում թփերը պետք է շատ լինեն: Դրանք 2 կարևոր առաքելություն ունեն. ավելացնում են թթվածինը, բազմաշերտ կանաչապատում իրականացելու հնարավորություն են տալիս: Բարձր ու ցածր թփերի ճիշտ հաջորդականությունը պուրակի տարածքը դարձնում է ավելի ընդարձակ ու գրավիչ: Դրանցով հնարավոր է քողարկել նաև տարածքի աչք չշոյող հատվածները: