Օղակաձև այգու 4-րդ հատվածում՝ Մ․ Նալբանդյանի արձանի հետնամասում, 🌳🌿 ավարտվում են սանիտարական էտման և հատման աշխատանքները։
Տարածքը պատրաստվում է ոռոգման համակարգի ներդրման աշխատանքերին, որոնք սկսվելու են աշնանը։👩‍🌾‍🍁Այստեղ նախատեսվում է անցկացնել մոտ 2 կմ պոլիէթիլենային խողովակաշար, զուգահեռ կնորոգվի նաև տարածքի ոռոգումն ապահովող պոմպը։
Աշխատանքների ավարտից կարճ ժամանակ անց այգու տեսքն ամբողջությամբ կփոխվի։