Օղակաձև այգու 6-րդ հատվածում շինաշխատանքները եռում են։

Շարունակվում է ոռոգման համակարգի ներդրումը։ Զուգահեռ, հուլիսի 29-ից, իրականացվում են ինտենսիվ սանիտարական էտումներ, սքեյթ-պարկի շինարարությանը զուգահեռ այգու 6-րդ հատվածում շարունակվում է ոռոգման ցանցի անցկացումը։

Նախատեսվող մոտ 4 կմ-ից գրեթե 1,80 կմ պոլիէթիլենային խողովակներն արդեն անցկացվել են, ցայտիչները տեղադրվել են, հատվածաբար փորձարկվում է ավտոմատացված ցնցուղային համակարգը։ Ջրագիծ կլինի նաև սքեյթ-պարկի տարածքում։

Այգու 6-րդ հատվածից արդեն իսկ հանվել է 14 բեռնատար մեքենա չորուկ, հիմնվել է 1300 քմ սիզամարգ, կհիմնվի ևս 6000 քմ, կճմապատվի 800 քմ տարածք։

Քաղաքապետի հանձնարարությամբ այգու 3 գոտիները՝ կանաչ տարածքները, սքեյթ-պարկը և շների զբոսանքի համար առանձնացված հատվածը պետք է միաժամանակ պատրաստ լինեն։

Շատ շուտով Օղակաձևի այս հատվածը լիարժեք վայելքի ու ժամանցի համար պատրաստ կլինի։