Այստեղ ոռոգման ջուրը գրեթե հասանելի է բոլոր կանաչ գոտիներին, բայց ամենօրյա խնամք է պետք ու ընթացիկ նորոգումներ։
Այս տարվա ընթացքում այստեղ մոտ 1200 գմ հին խողովակ փոխարինվել է նորով՝ այգիներում, պուրակներում և փողոցներում։ Կանաչ բնակիչների կողքին ավելացել են նորերը։
Թբիլիսյան խճուղու սկզբնամասում 310 գմ մետաղական խողովակ փոխարինվել է նորով, տեղադրվել է 16 փական։ Այստեղ տնկվել է 30 լորենի, 30 արոսենի, 8 թխկի։
Աճառյան նրբանցք ջուրը չէր հասնում, ոռոգման ցանցը քայքայված էր, 110 գմ խողովակ փոխելուց հետո ծառերը սկսեցին լիարժեք ոռոգվել։ Շուտով արդյունքը տեսանելի կլինի։
Բաբաջանյան փողոցի ոռոգման համակարգը թարմացվել է, 365 գմ մետաղական խողովակ է փոխարինվել նորով, տեղադրվել է 15 հատ փական, ջրի հասանելիությունն ապահովված է, բույսերը լիարժեք սնվում են։
Նարեկացի այգում ոռոգման ցանցի վթարավերականգնողական աշխատանքներ են իրականացվել, որից հետո տնկվել է 4 հատ ձիակասկ, 3 հատ սոֆորա, 4 հատ թխկի, 5 հատ հացենի։
Թումանյանի այգում ոռոգման ցանցը գործում է, խցանումից մաքրելուց հետո այստեղ տնկվել է 4 սոֆորա, 800 եղեսպակ։
Բրյուսովի այգում ոռոգման համակարգն այժմ նորոգման փուլում է, բայց ջուրը հասանելի է։ Այս տարի այգին հարստացել է 11 թխկիով, 3 հացենիով, 3 արոսենիով։
Սաֆարյան փողոցի կղզյակը մինչև վերջերս ամայի էր, 75 գմ խողովակ անցկացնելուց և 3 փական տեղադրելուց հետո արդեն սիզախոտի սերմ է ցանվել։ Հաջորդ տարի այստեղ քարապարտեզ կլինի։
Հայրենական Մեծ պատերազմի հուշարձան-պուրակում թարմացվել է 20 գմ խողովակ, ջուրը հասանելի է ամբողջ տարածքի համար։ Տնկվել է 8 թխկի, 50 վարդ։
Նոր Նորք և Ավան վարչական շրջաններն իրար կապող կամրջի վթարավերականգնողական աշխատանքներն իրականացնելուց հետո այն ծաղկառատ է դարձել։ Տնկվել է 2000 հատ խորդենի, 1200 հատ բաղեղ։
Դավիթ Մալյան փոցողում 165 գմ քայքայված ջրագիծը փոխարինվել է նորով։
Խուդյակով փողոցում 110 գմ ջրագծի ուղղությունը փոխվել է, ջրի կորուստը նվազեցվել է։ Հիմա արդեն փողոցի կանաչ գոտիների ջրահագեցումն ավելի արդյունավետ է։