Շարունակենք վիրտուալ պտույտը Կենտրոն վարչական շրջանի կանաչ գոտիներով ու արձանագրենք տարվա ընթացքում արված աշխատանքները։
Վարդան Մամիկոնյանի հուշարձանի հարակից տարածքում աշխատանքներն սկսվեցին 300 գմ ոռոգման խողովակ անցկացնելով, տեղադրվեց 40 փական, 80 ցնցուղ: Մոտ 300 քմ նոր հիմնված և 70 քմ վերականգնված սիզամարգն այժմ զարդարում է հուշարձանին հարող տարածքը՝ 700 գաճաճ վարդերով: 2022թ-ի գարնանը նախատեսվում է իրականացնել ավելի քան 300 գմ ոռոգման ցանցի բարելավման աշխատանքներ:
Կամերային երաժշտության տան մոտ՝ Հովհաննես Այվազովսկու հուշարձանի շրջակայքում, անցկացվել է 130 գմ պոլիէթիլենային և 60 գմ մետաղական նոր խողովակ, տեղադրվել՝ 60 անձրևացնող ցնցուղ և 30 փական: Կատարվել են սանիտարական մաքրման և էտման աշխատանքներ:
Օղակաձև այգու 4-րդ հատվածում, որտեղ 1965 թվականից Միքայել Նալբանդյանի արձանն է, իրականացվել են սանիտարական մաքրման ու էտման աշխատանքներ: Մաքրվել են մացառները, 17 չոր ծառ է հատվել, 37 ծառերից հեռացվել են չոր ճյուղերը, մոտ 20 բեռնատար տերև ու ճյուղ է հեռացվել: Հիմա նորոգվում ու վերագործարկվում է խորքային պոմպը:
Շախմատի տան շրջակայքում ջրագծի կարիք կար: Անցկացվեց 270 գմ մետաղական, 200 գմ պոլիէթիլենային խողովակ, տեղադրվեց 40 փական, ավելի քան 30 անձրևացնող ցնցուղ: Աշխատանքները շարունակվում են:
Օղակաձև այգու 5-րդ հատվածը մաքրվեց չոր ծառերից ու ճյուղերից, թփերը ձևավորվեցին, տնկվեց 600 թավշածաղիկ և խորդենի, 2 արծաթափայլ եղևնի: Նորոգվեց 25 գմ պոլիէթիլենային խողովակ, որոնց համար օգտագործվեցին միացման մասեր:
6-րդ հատվածում աշխատանքներն սկսվեցին սանիտարական մաքրումով: ՀՈԱԿ-ի աշխատակիցներն էտել են 127 ու հատել՝ 13 չոր ծառ: Անցկացվել է ոռոգման նոր ջրագիծ՝ մոտ 6350 գմ պոլիէթիլենային խողովակով, 370 անձրևացնող ցնցուղով: Օգտագործվել է ավելի քան 600 միացման մաս (դետալ), 130 գմ մետաղական խողովակ, 80-ից ավելի տարբեր չափերի փական է տեղադրվել: Խողովակները հողի տակ անցկացնելու համար 7000 գմ ակոսներ են փորվել: Նորոգվել է ավելի քան 180 գմ մետաղական խողովակ և 3 հատ պոմպ, 1 նորը՝ տեղադրվել, տարբեր տրամագծի 8 հատ սողնակ է նորոգվել, տեղադրվել՝ 5 հատ նորը: Այստեղ խնդիր կար ապամոնտաժված սրճարանների տեղում մնացած բետոնապատ տարածքների հետ: Խնդրի լուծման բանալին, իհարկե, կանաչ գոտու ստեղծումն էր: Տեղում հիմնվեց ավելի քան 2670 քմ նոր սիզամարգ։ Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածում վերականգնվեց ավելի քան 50 000 քմ կանաչ տարածք: Աշխատանքները շուտով կավարտվեն:
Ավտոկայան – Իսակով հատվածում ջրագծի կառուցման եռուն աշխատանքներ են ընթանում: Դա հնարավորություն կտա ոռոգել ավելի քանի 1200 քմ տարածք: Այս փուլում դեռևս անցկացվում է 100 գմ պոլիէթիլենային խողովակ: Փականներն և միացման մասերն արդեն տեղադրվել են: Աշխատանքներն ընթացքի մեջ են:
Իսակով-Մոնթե Մելքոնյան հատվածում արդեն նորոգվել է մոտ 20 գմ և անցկացվել է 200 գմ պոլիէթիլենային խողովակ: Աշխատանքների ավարտին ոռոգելի կլինի ավելի քան 10 000 քմ տարածք: Աշխատանքները շարունակվում են:
Խանջյան փողոցում կառուցվել է 80 գմ նոր ջրագիծ, վերանորոգվել՝ 60 գմ-ը: Այս ընթացքում տնկվել է ավելի քան 3000 բույս։ 900 քմ սիզամարգ է հիմնվել:
Կորյուն-Հերացի խաչմերուկում տնկվել է մոտ 336 բույս՝ կծուխուր, բուդլեա դավիդի, սղնի, բաղեղ, կենսածառ և այլն:
Հերացու փողոցում ոռոգման համակարգը պետք էր նորոգել: Նորոգվեց 130 գմ խողովակ, փոխարինվեց 28 փական: Առաջիկա ծրագրերում սիզամարգի հիմնումն է: