Գիտեի՞ք, որ բանան կերած մարդուն մոծակներն ավելի սիրով ու շատ են խայթում։ Իսկ որ ամենաարագ միջատը ճպուռն է, գիտեի՞ք։ Որ մրջյունները չեն քնում, գիտեի՞ք։
Միջատները շատ հաճախ աղետ են դառնում կանաչ բնակիչների համար։ Արմատային համակարգից մինչև բերք, միջատների ճաշակով է։ Ամեն ծառի վրա, հազարից ավելի միջատ է ապրում։ Դե պատկերացրեք, կիսաանապատացող երկրում որքան կարևոր է ծառի նշանակությունը։ Առաջարկում ենք ծանոթանալ վնասատուներից երեքին։
Բույսերի առաջին թշնամին՝ լվիճը
Մակաբույծները ֆանտաստիկ արագ են բազմանում։ Բազմանում են կուսածնությամբ նաև տարասեռությամբ՝ բեղմնավորմամբ: Բազմանում են նաև ձվադրությամբ, երբեմն թրթուրածնության միջոցով, մի խոսքով, բազմանալու եղանակ այս մակաբույծները, մեկ է՝ գտնում են։ Լվիճները ոչ միայն ուտում ու ձևափոխում են բույսը, նաև զանազան հիվանդություններ են տարածում։ Մակաբույծի արտաթորանքը խանգարում է բույսերի ֆոտոսինթեզին: Լվիճի թշնամին զատիկն է։ Զատկի թշնամին՝ մրջյունը։ Բանն այն է, որ մրջյուններն ուտում են լվիճների արտաթորանքը, ինչի պատճառով էլ տարածքից «վռնդում» են զատիկներին։ Մակաբույծների դեմ պայքարելու ամենաարդյունավետ եղանակը թունաքիմիկատներն են։
Թրթուրը
1000–ից ավելի տեսակ կա։ Պտտվում է կոմպոստի շուրջ։ Ապրում է 1–6 տարի։ Հիմնականում ջրից կազմված ու լորձ արտադրող այս միջատը կյանքի մեծ մասն անցկացնում է ուտելով: Ճաշացանկը մեծ է՝ բույսերի տերևներ, ջրիմուռներ, քարաքոսեր, խոտաբույսեր, սնկեր, բանջարեղեն, մրգեր․․․․․․ Որոշ թրթուրներ գիշատիչներ են և սնվում են այլ միջատներով։ Մեկ թրթուրն օրական մի քանի անգամ իր քաշից ավելի սնունդ կարող է ընդունել։ Թրթուրի մեծ ախորժակն էլ հաճախ աղետ է դառնում ծառի համար։
Էլեկտրական լամպի, բանանի ու գարեջրի սիրահար ցեցը
Ցեցերը բնության մեջ 9 անգամ շատ են, քան թիթեռները։ Դրանք կողմնորոշվում են լուսնի լույսով, իսկ սովորական տնային լուսատուն ընկալում են որպես լուսին։ Դա է պատճառը, որ երբ ցեցը հայտնվում է տանիքի տակ, թռչում է դեպի էլեկտրական լամպը, ենթադրելով, որ դա լուսինն է։
Գրեթե բոլոր կենդանիներն ուտում են ցեց։ Ու քանի որ նա բնության մեջ, որպես սննդատեսակ շատ պահանջված է, ամեն ինչ անում է, որ կեր չդառնա։ Ցեցերը կարողանում են ձուլվել ճյուղերին, մեծ ցեցը օրինակ՝ կարող է ստանալ ծառի կեղևի տեսք, ոմանք թևատակերում վառ գունավորում են ստեղծում՝ թիթեռի նմանակելու և կեր չդառնալու համար։ Կան ցեցեր, որոնք նույնիսկ ուլտրաձայներ են հանում, որ շեղեն չղջիկներին։ Ու այս չարաճճիները գուրման են։ Սիրում են բանան ու գարեջուր