Շարունակում ենք վիրտուալ շրջել կանաչ գոտիներով ու ամրագրել փոփոխությունները։
Դավթաշեն վարչական շրջանում վիրտուալ պտույտը հնարավորություն կտա հասկանալու, թե որքան գործ է արվել այս տարվա ընթացքում։
Եվ այսպես․
Դավթաշեն վարչական շրջան
Տարածքը՝ 651.8 հա,
Բնակչությունը՝ 42.207 մարդ։
Եղվարդի խճուղի
Երևանի մուտքերից մեկը՝ դեպի Դավթաշեն, սկսվում է Եղվարդի խճուղուց՝ կանաչ ու թարմ։ Այս տարվա ընթացքում այստեղ անցկացվել է 140 գմ մետաղական խողովակ, 44 գմ պոլիէթիլենային խողովակ, տեղադրվել է 84 փական։ Ու քանի որ ոռոգման հարցը լուծվել էր, տարածքում հիմնվեց 300 քմ սիզամարգ, 900 քմ-ը ճմապատվեց։ Տարվա ընթացքում տնկվել է նաև 4500 ծաղիկ, 9 սոսի։
Տիգրան Պետրոսյան փողոցում նորոգվել է 8 մ մետաղական խողովակ, տեղադրվել է 5 փական։ Փողոցը հարստացել է մոտ 7000 ծաղկով, 10 կաղնի է տնկվել, 4250 թուփ, ճմապատվել է 100 քմ տարածք, ևս 700 քմ-ի վրա սիզախոտի սերմ է ցանվել։
Առաջին և երկրորդ թաղամասերի միջև գտնվող Կենտրոնական այգում գործող ոռոգման խողովակների վրա տեղադրվեցին տարբեր տրամաչափի փականներ, հիմնվեց ու վերականգնվեց 60 քմ սիզամարգ,
տնկվեց 19 ծառ, 200 հինածաղիկ։
Սասնա ծռեր փողոցում ոռոգման համակարգը գործում էր, փականներ տեղադրելու անհրաժեշտություն կար, տեղադրվեց 15 հատ։ Այս փողոցում տնկվել է 25 թուփ՝ բուդլեյա Դավիդի և կծոխուր։
Դավթաշեն գյուղի հուշարձանի շրջակայքում տնկվել է ղրիմյան սոճի՝ 10 հատ, խողովակների վրա տեղադրվել են տարբեր տրամաչափի փականներ։
Կաղնուտ այգում շուտով կսկսվի ջրագծի հիմնանորոգումը, կտեղադրվեն ավտոմատացված ցայտիչներ, կաղնուտը հարստացել է ևս 10 կաղնով։
Վարչական շրջանի բակային հատվածներում ու երկրորդական փողոցներում ընդհանուր առմամբ անցկացվել է ևս 37 գմ պոլիէթիլենային խողովակ, 233 գմ մետաղական խողովակ, տեղադրվել է 35 փական։
Դավթաշենը մյուս վարչական շրջանների համեմատ ունի կայացած ոռոգման համակարգ, որը տարվա ընթացքում պարբերաբար մաքրվել է խցանումներից, նորոգվել, և կանաչ գոտիների համար ջուր դարձել է հասանելի։