Հայկական Նոր տարին սկսվում է առատ սեղաններով ու զարդարանքներով: Հետո սեղանների պարունակությունն ու զարդարանքների մնացորդները «մեկնում» են աղբամաններ:
Առաջարկում ենք դրանք օգտագործել այլ նպատակով: Օրինակ, եթե ունեք այգի, կարող եք որոշ բաղադրիչներ կոմպոստացնել:
Կոմպոստը շատ կարևոր հավելանյութ է: Այն սնուցում է սիզամարգը, խթանում բույսի աճին ու վերականգնում սպառված հողի կենսունակությունը:
Ի՞նչն է հնարավոր կոմպոստացնել Ամանորի ընթացքում.

Թեյի տերևներ,

Կտրտված թուղթ, բայց պետք է խուսափել փայլուն թղթերից, գունավոր թանաքների օգտագործումից,

Մրգի և բանջարեղենի մնացորդներ,

Սուրճի մրուր,

Ձվի կեղև,

Ստվարաթուղթ:

Մի կոմպոստացրեք միս, ոսկորներ կամ ձկան մնացորդներ, դրանք վնասատուներին կգրավեն:

Խուսափեք անթառամ մոլախոտերի և հիվանդ բույսերի օգտագործումից:

Մի օգտագործեք կենդանական ծագման աղբ այն կոմպոստում, որն օգտագործվելու է բույսերի համար:

Բանանի, դեղձի և նարնջի կեղևները կարող են թունաքիմիկատների մնացորդներ պարունակել և չպետք է ներառվեն կոմպոստի մեջ: Դրանք կարող եք չորացնել, նոր կոմպոստացնել:

Պարենային թափոնները կարող եք պահել տանը՝ կափարիչով աղբամանի, դույլի, նույնիսկ ծաղկամանի մեջ:

Հետագայում պարենային մնացորդները շերտերով կավելացնեք մերկ հողին ըստ խոնավ ու չոր շերտերի հերթականության: