Ալեքսանդր Թամանյանը Հանրապետության հրապարակը նախագծեց 1924 թ-ին։
Երևանի այցեքարտը այս տարի նոր տեսք կստանա։ Կանաչ գոտիները ոչ թե կապահովեն ճարտարապետությունից առանձնացող գեղեցկություն, այլ կլինեն այն լրացնող, մի ամբողջության մեջ և արդեն մշտադալար։
Քաղաքի խիստ դասական ճարտարապետական լուծում ունեցող զարդը նախկինում ամռանը ծաղկուն էր, կանաչ, իսկ ձմռանը մերկ էր։ Գրագետ ընտրված բույսերը՝ մշտադալար թփերը, սիզամարգերն և ցածրաճ վարդերը այսուհետև, տարին 12 ամիս, կապահովեն Հանրապետության հրապարակի հմայքը։
Շրջանաձև, խիստ դասական ճարտարապետությունը «համեմելով» բնության մասնիկներով՝ հրապարակը կստանա հենց այն տեսքը, որն իր պատկերացումներում ուներ Ալեքսանդր Թամանյանը դեռևս 1924 թվականին։