«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը և «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը ապրիլի 17-ին կազմակերպում են շաբաթօրյակ։
Մաքրվելու է Հրազդանի կիրճը՝ Հաղթանակ կամրջից մինչև Դավթաշենի կամուրջ: Սկիզբը՝ ժամը 10։00։
Մասնակիցները կբաժանվեն տարբեր խմբերի ու կաշխատեն առանձին ուղղություններով։
Մեկնարկային կետերն են՝
- Մանկական երկաթուղու մուտքի մոտ (Ուրուգվայի հրապարակի կողմից)
- Հրազդանի կիրճում գտնվող «Պրինցեսա Մարիաննա» ռեստորանային համալիրի հարակից տարածք (Հալաբյան փողոցի կողմից)
- Դավթաշեն կամրջի տակ (Արաբկիր զբոսայգու (Մոլոկանի այգու) կողմից)
Մասնակիցները կընտրեն իրենց հարմար վայրը, կմոտենան տեղում գտնվող մեր աշխատակիցներին, կստանան անհրաժեշտ պարագաները՝ ձեռնոց, տոպրակ, և՝ ի գործ։
Հավաքված աղբից տեղում կտեսակավորվի թուղթը, պլաստիկն ու ապակին և կուղարկվի վերամշակող կազմակերպություններին, իսկ չվերամշակվող մասը կտեղափոխվի աղբավայր: