Շենգավիթ վարչական շրջան
Տարածքը՝ 4090 հա։
Բնակչությունը՝ 137 400 մարդ։
Շենգավիթ վարչական շրջանում՝ այդ թվում բակային եւ երկրորդական փողոցներում այս տարի անցկացվել է 400 գմ մետաղական խողովակ, 250 գմ պոլէթիլենային խողովակ, տեղադրվել է 280 հատ փական։
Հիմնական կանաչ գոտիներում իրականացված աշխատանքները՝ թվերով և լուսանկարներով։
Կոմիտասի անվան այգին վարչական շրջանի ամենամեծ այգին է։ Տարածքի ոռոգումը լիարժեք ապահովելու համար նոր պոմպ է տեղադրվել, որը սնվում է Արտաշատի ջրանցքից։ Պոմպը ջուրը մղում է դեպի այգի և ոռոգում մոտ 5 հա տարածքը։ Մաշված 10 գմ մետաղական խողովակները փոխարինվել են նորերով։ Տեղադրվել է 43 փական, 14 անձրևացնող ցնցուղ։ Ոռոգման հարցը լիարժեք լուծելուց հետո այստեղ հիմնվել է 250 քմ սիզամարգ։ Տնկվել է 56 հատ ծառ, 1930 հատ թուփ, 2000 հատ գաճաճ վարդ, 16000 հատ տարբեր տեսակի ծաղիկներ։
Շողակաթ պուրակում՝ մոտ 1 հա տարածքում, ոռոգման խնդիր չկար, կարիք կար համակարգն արդիականացնելու։ Գործող խողովակների վրա տեղադրվել է 7 հատ փական, 10 հատ անձրևացնող ցնցուղ, որից հետո՝ գարնանը, տնկվել է 11 280 հատ ծաղիկ, 270 հատ վարդ գաճաճ։ Վերականգնվել է 250 քմ սիզամարգ։
Արթուր Կարապետյանի անվան պուրակում ոռոգման ջուրը հասանելի է, սնվում է խորքային հորից: Գործող ջրագծի վրա տեղադրվել է 5 հատ փական, վերականգնվել է 75 քմ սիզամարգ, տնկվել է 1500 հատ ծաղիկ։
Մովսես Գորգիսյանի անվան պուրակ
Խորքային հորից սնվող այս կանաչ գոտում նույնպես ոռոգման խնդիր չկա, խողովակների մի մասը նորոգվել է, տեղադրվել է 6 հատ փական։ Այս տարի այստեղ տնկվել է 2500 հատ ծաղիկ, վերականգնվել է 125 քմ սիզամարգ։
Կարմիր բլուր հնավայրին հարող պուրակում արդիականացվել է ոռոգման համակարգը, տնկվել է 25 հատ ծառ, վերականգնվել է 150 քմ սիզամարգ։
Գարեգին Նժդեհի հրապարակի ոռոգման խողովակաշարը նորոգման կարիք ուներ։ 134 գմ քայքայված երկաթե խողովակները փոխարինվեցին նորերով, որոնց վրա տեղադրվեց 24 հատ փական։ Այնուհետև տարածքում տնկվեց 5000 հատ ծաղիկ, վերականգնվեց 150 քմ սիզամարգ։
Արշակունյաց պողոտա -Շիրակի փողոց խաչմերուկի կանաչ գոտիների թեք լանջերն արդեն ջրվում են ցնցուղացման համակարգով։ Խողովակների վրա տեղադրվել է 70 հատ անձրևացնող ցնցուղ, մարդկային գործոնը նվազեցվել է, որի շնորհիվ ոռոգումն արվում է համաչափ և առանց ջրային կորուստների, սողանքներ չեն առաջանում։ Վերականգնվել է 125 քմ սիզամարգային տարածք։