Ես այն գցել եմ կապույտ թափոնամանի մեջ, ու՞ր եք տարել։
Եթե մեր աշխատակիցներն այն կապույտ թափոնամանից հանել են և նետել կանաչ աղբարկղի մեջ, ուրեմն այն վերամշակելի չէ։
Չեն վերամշակվում
Ռետինե ձեռնոցները, ձայնասկավառակները, այն առարկաները, որոնց մեջ կա մետաղական մաս, կեղտոտ տոպրակները, օրինակ՝ չիպսի, ձավարեղենի տոպրակները, հավկիթի տուփերը, բժշկական դիմակներն ու ներարկիչները, կոնֆետի թղթերը:
Վերամշակվում են
Պոլիէթիլենի տոպրակները, կաթի և գազավորված ըմպելիքների շշերը, կոտրված խաղալիքները, PP մակնշմամբ մեկանգամյա օգտագործման սպասքը, յոգուրտի ամանները, հիգիենայի պարագաների (հեղուկ օճառ, շամպուն և այլն) տարաները:
Բայց, քանի որ տեխնոլոգիաներն արագ են զարգանում, վերը նշված վերամշակելի առարկաները նույնպես կարող են պատրաստված լինել չվերամշակվող հումքից։ Իսկ դա միայն կարող է տեսնել մասնագետի աչքը։
Թեև, օրինակ՝ մեկանգամյա օգտագործման սպասքը կարող ենք ինքներս ստուգել։
Եթե ափսեն ծալելիս փշրվում է, ուրեմն չի վերամշակվում, եթե ճկվում է (բաժակները սովորաբար ճկվում-ծալվում են), վերամշակվում է, նետեք այն կապույտ թափոնամանի մեջ։
Ի՞նչ է անում Թափոնների տեսակավորման վարչությունը։
Քաղաքացիների տեսակավորած թափոնները վերատեսակավորում է, և որը հնարավոր է անզեն աչքով ստուգել ու պարզել՝ վերամշակվող է, հանձնում է վերամշակող ընկերությանը։
Այդ ընկերությունն էլ իր հերթին է առանձնացնում, լվանում ու վերամշակում վերամշակելին։ Մնացածը գնում է աղբավայր։