Գնա՞նք Էրեբունի։ Այս անգամ ոչ թե պատմական Արին–Բերդն` իր Էրեբունի ամրոցով բացահայտելու, այլ նոր ու կանաչ պատմության հետ ծանոթանալու։
Էրեբունի վարչական շրջան
Տարածքը՝ 4250 հա
Բնակչությունը՝ 126 300 մարդ
Սկսենք Վարչական շրջանի «դռներից»։ Նուբարաշենի զբոսայգին է։ Այս այգին գրեթե միշտ խնամված է։ ՀՈԱԿ–ն այս տարի այստեղ տնկել է 30 թուփ ու էլ ավելի գեղեցկացրել այգու տեսքը։ Ընթացիկ խնամքը ևս ՀՈԱԿ–ն է իրականացնում։
Նուբարաշենի 9-րդ փողոցի զբոսայգում տնկվել է 740, իսկ Նուբարաշենի 11-րդ փողոցի զբոսայգում՝ 1020 ծաղիկ։ Փոքրիկ ծաղկանոցները քիչ–քիչ վերածվում են դիզայներական հետաքրքիր լուծումներով ծաղկաշատ գոտիների։
Էրեբունի փողոցն արդեն զարդարում են նոր տնկված 3635 թփերը։ Բացի այդ տնկվել է 152 ծառ ու 165 ծաղիկ, վերականգնվել է 300 քմ սիզամարգ, որոնց փոխարեն նախկինում միայն հողածածկույթ էր։ Գործող ջրագծին ավելացվել է ևս 100 գմ նոր մետաղական ջրագիծ, որն էլ իր հերթին փոխեց փողոցի դիմագիծը։ Էրեբունի փողոցում այս տարի մեր մասնագետները 2000 վարդ են տնկել։
Էրեբունի փողոցի վերջնամասում էլ Երևանի ամենախելացի՝ Սմարթ այգին է։ Խնամված էր, խնամված է։ Տնկվել է 39 ծառ ու 26 թուփ։ Օրերս ջրագծերի վրա տեղադրվել են նոր փականներ։
Խաչիկ Դաշտենցի փողոցի Ռոմտիկցիների հուշարձան-պուրակը ևս խնամված էր։ Ընթացիկ խնամքն ու նորոգման բոլոր աշխատանքները իրականացնում է ՀՈԱԿ–ը։
Խաղաղ Դոնի փողոցի շրջադարձում տնկվեց է 2800 ծաղիկ, վերականգնվեց 100 քմ սիզամարգ։
Ամենաշատ ծաղիկները վարչական շրջանում տնկվել է Սասունցի Դավթի ոտքերի տակ ու աչքի առաջ։ Կայարանամերձ հրապարակում միայն մոտ 7328 ծաղիկ է տնկվել։ Պատճառը դիզայներական ոճի փոփոխությունն էր։ Լանդշաֆտային դիզայնի բաժնի աշխատակիցները փոխեցին և՛ ծաղկատեսակը, և՛ տնկելու եղանակը։ Բացի այդ նախորդ տարվա աշնան սկզբից 12 գիհի ու 2 ծառ ավելացավ կանաչ գոտում։ Այս տարածքում 80-100 գմ խողովակն էլ քայքայված էր։ Այն ամբողջությամբ փոխարինվեց նոր խողովակներով ու ապահովեց ջրային պաշարը։
Սասունցի Դավթի փողոցում ևս թուփ չկար։ Հիմա կա՝ 190 հատ։ Կա նաև 4 նոր ծառ, 50 նոր ծաղիկ։
Էրեբունի-Արցախ փողոցների խաչմերուկի պոմպակայանում տեղադրվել է 1 նոր պոմպ։ Այն Արտաշատի ջրանցքից ջուրը մղում է 4 կմ երկարություն ունեցող էրեբունի փողոց։ Փողոցի ջրագծի 600 գմ-ը, սակայն, անմխիթար վիճակում է, որը կնորոգվի աշնանը։
Ազատամարտիկների փողոցով քայլե՞լ եք։ Մանկական այգում եղե՞լ եք։ Էրեբունցիների ամենասիրելի վայրն է։ Այստեղ խնդիր կար ցայտիչների հետ, որոնք հին էին ու վնասված։ Տեղադրվեցին նոր անձրևացնող 15 ցայտիչներ, որոնք աշխատում են ջրի ճնշման տակ։ Այնուհետև տնկեցին 6 ծառ, 1300 ծաղիկ։ Տարածքը լիարժեք տեսք ստացավ 175 քմ սիզամարգի վերականգնումից հետո։
Ազատամարտիկների 5-րդ նրբանցքում գտնվող Նուխի այգու անունն ու տեղը շատերը չգիտեն։ Թեպետ այգին ոռոգման խնդիր ունի, բայց այստեղ ևս նոր ծաղիկներ են հայտնվել։ Թվով 688 հատ, ջրվում են ջրցանով։
Տիգրան Մեծի փողոցում ընթացիկ աշխատանքներ են տարվել։ Տնկվել է 50 ծառ, 2050 թուփ, վերականգնվել է 625 քմ սիզամարգ։
Սարի թաղի ծաղիկների համար նախատեսված վայրում կա 5601 նոր ծաղիկ։ ՀՈԱԿ–ի մասնագետներն են ընտրել, խնամել ու ջերմոցից տեղափոխել ու վերաբնակեցրել Սարի թաղում։
Հին Կինոյի պուրակ։ Խնամված էր նախկինում էլ, հիմա էլ։ Հիմա ՀՈԱԿ–ի մասնագետների ջանքերով 11 նոր ծառ է այստեղ ապրում։