Պլաստիկի արտադրությունն սկսվեց ոչ վաղ անցյալում ու իրենով արեց ամբողջ աշխարհը՝ տները, բնությունը, օվկիանոսներն ու գրեթե ամբողջ էկոհամակարգը։
Այսօր մարդը մի կողմից օգտագործում է պլաստիկը, մյուս կողմից` պայքարում պլաստիկի դեմ։
Կենցաղային իրերից մինչև առողջապահություն, հանգստից մինչև հոգեհանգիստ գործ ունենք պլաստիկի հետ։ Դեղերը պահվում են պլաստիկե տարաներում, սնունդը, ըմպելիքը մեծամասամբ մատուցում են պլաստիկով, անգամ լողափերն ու լողավազաններն են այսօր պլաստիկե։ Օվկիանոսներն ու ծովերը դարձել են մեծ «թափոնամաններ»։
Առաջարկում ենք ծանոթանալ պլաստիկի հասցրած վնասներին ու դրանք վերացնելու լուծումներին։
1950-ականներից ի վեր աշխարհում արտադրվել է 8,3 միլիարդ տոննա պլաստիկ։ Հետաքրքիրն այն է, որ ընկերությունները պլաստիկի հայտնաբերումից հետո շարունակաբար արտադրում են ավելի անորակ, մեկանգամյա, հաճախ՝ ավելի «աղետալի» պլաստիկ։ Տարիների ընթացքում այս թիվը կշարունակի աճել, եթե մենք չվերահսկենք մեր սպառման եղանակները:
✅ Լուծում՝ կրճատել կենցաղում պլաստիկի կիրառումը, սկսել տեսակավորել աղբն ու օգտագործված պլաստիկը հանձնել վերամշակման։
Ամեն րոպե միլիոնավոր մարդիկ պլաստիկ շիշ են գնում, օրինակ՝ ջրի։ Շշալցված ջուրը մեծ խնդիր է։
✅ Լուծում՝ պլաստիկը փոխարինել այլ նյութերով, օրինակ՝ ապակի, որն ավելի երկար կյանք կունենա։ Կամ տեսակավորել աղբն ու պլաստիկն ուղարկել վերամշակման։
Մեկ րոպեում աշխարհն օգտագործում է 3,2 միլիոն պլաստիկ տոպրակ։
✅ Լուծում՝ ձեռք բերել բազմակի օգտագործման տոպրակ, որը կծառայի երկար ու անվնաս բնության համար։ Ձեր ձեռքբերած մեկ էկոպայուսակը նկատելի դրական ազդեցություն կունենա էկոհամակարգի վրա։
Պլաստիկ տոպրակի օգտագործման միջին ժամանակը 12 րոպե է: Հիմա ուշադրություն․ մենք 12 րոպե օգտագործում ենք մի իր, որը քայքայելու համար բնությունից պահանջելու է 500 տարի։ Արդա՞ր է։
✅ Լուծում՝ բազմակի օգտագործման պայուսակ կամ տեսակավորում։
Օվկիանոսները աղտոտող պլաստիկի մոտ 7 տոկոսն ապահովում է ընդամենը 10 գետ՝ Նեղոսը, Նիգերը, Ինդոսը, Գանգեսը, Ամուրը, Մեկոնգը, Մարգարտեն, Դեղինը, Հայ Հեն, Դեղինը և Յանցզին: Ճիշտ է, Հրազդանի մասին այստեղ խոսք չկա, բայց եթե այն մոտ լիներ որևէ օվկիանոսի, հաստատ պլաստիկի հոսք կապահովեր։
✅ Լուծում՝ պլաստիկը կուտակել թափոնամաններում, որը կվերամշակվի ու այն գետը նետելուն չի հասնի։
Մինչև 2050 թվականը օվկիանոսներում պլաստիկի քանակը կգերազանցի ձկների քանակին։
✅ Լուծում՝ ուզո՞ւմ եք ձեր թոռնիկները ձկան երես տեսնեն՝ տեսակավորեք աղբը։