Մեկ այսպիսի մեքենան տեղավորում է մոտ 600 կգ թղթի թափոն, իսկ դա նշանակում է, որ այս մեքենայում նաև 10 ծառի (11 մետրանոց) փրկված կյանք է։
Այս ամիսների ընթացքում մեր բնապահպան և սրտացավ քաղաքացիների տեսակավորած թղթի քանակը գնահատելով, կարող ենք ասել, որ տեսականորեն օրական 30 ծառի հատում ենք կանխում։
Թափոնամաններում լցված թուղթն ու ստվարաթուղթը Թափոնների տեսակավորման վարչության աշխատակիցներն ամեն օր բարձում են մեքենաներն ու տեղափոխում գործարան, որ վերամշակվի ու նոր տեսքով կրկին վերադառնա օգտագործման։
Ի դեպ, թուղթն ու ապակին կարելի է անվերջ վերամշակել։