Թափոնները տեսակավորելով փրկում ենք բնությունը. այս պնդումը բնապահպանական միֆ չէ: ՀՈԱԿ-ի Թափոնների տեսակավորման վարչությունից թարմ հաշվարկներ ունենք և խոսում ենք թվերով:
Քաղաքացիների տեսակավորած թուղթը հասել է վերամշակման գործարաններ ու նպատակային օգտագործվել: 10 ամսվա ընթացքում հավաքված ու վերամշակված թղթով ԴՈՒՔ փրկել եք 7000 հատ 11 մետր բարձրություն ունեցող ծառ:
Անտառային պայմաններում ամեն ծառ զբաղեցնում է մոտ 9 քմ տարածք: Նշանակում է՝ փրկվել է մոտ 6 հա անտառային տարածք: Իսկ 1 հա անտառն ապահովում է օրական 8 կգ թթվածնով՝ 200 մարդու մեկ օրվա թթվածնային պաշար: Ստացվում է, որ թուղթ ու ստվարաթուղթ տեսակավորելով ԴՈՒՔ ապահովել եք օրական 48 կգ թթվածին, ասինքն՝ 1200 մարդու օրական թթվածնային պաշար:
Երբ տեսակավորման ցուցանիշներն ավելանան, կավելանա նաև փրկված ծառերի քանակը: Միայն հոկտեմբեր ամսին փրկվել է 700 ծառ:
Տեսակավորեք թափոնները: