Հաղթանակ կամրջից մինչև Սուրբ Սարգիս եկեղեցու լանջի ոռոգման համակարգի արդիականացման աշխատանքները շարունակում են։
Ոռոգման մետաղական ցանցի 570 գծամետրի կառուցումն արդեն ավարտվել է։ Մեկ ամսվա ընթացքում կանցկացվի ևս 400 գծամետր խողովակաշար։
40 000 քմ տարածքից 18 000 քմ-ն արդեն ոռոգվում է։
Գարնանն այս հատվածում տնկվել է 46 ալբիցիա, 81 նշենի, 20 կաղնի, 50 հացենի, 10 կատալպա, 35 վայրի խնձոր ու տանձ։