«Խարույկ» ակումբը, «Սպիտակ ջոկատը» «44 քայլ դեպի վեր» նախաձեռնության շրջանակներում ծառատունկ էին կազմակերպել Հաղթանակ զբոսայգում։

ՀՈԱԿ-ի մասնագիտական թիմի որոշմամբ ընտրվել էր տունկի վայրը, որոշվել բույսերի տեսակը՝ կյանքի խորհրդանիշ կենսածառը։

Կազմակերպությունները բույսերը ձեռք են բերել դրամահավաքի միջոցներով, որին մասնակցել են նաև անհետ կորած զինվորների ընտանիքները։ Գործի հիմքում «Սուգը հավերժ է, եթե չկա պայքար» կարգախոսն է։

Երիտասարդների նախաձեռնության կողմից էր նաև եղանակը։ Երբ ամբողջ Երևանում անձրև էր, ծառատունկի հատվածում եղանակը բարեհաճ էր, անձրև սկսվեց միայն վերջում՝ տնկիները ջրելու ժամանակ։

Տունկն արվեց ՀՈԱԿ-ի աշխատակիցների հսկողությամբ ու օգնությամբ։