Լանդշաֆտային ճարտարապետության և դիզայնի վարչությունը «Կանաչապատում և շրջակա միջավայրի պաշտպանություն» ՀՈԱԿ-ի կառուցվածքային ստորաբաժանում է և զբաղվում է ցանկացած լանդշաֆտային օբյեկտի նախագծային նախահաշվարկային փաստաթղթերի նախապատրաստմամբ` հիմնվելով տարածքի նախանախագծային վերլուծության վրա, ներառյալ` գոյություն ունեցող բոլոր կառուցվածքային տարրերի գույքագրումը և գնահատումը` ջրային օբյեկտներ, ճանապարհային ցանց, կանաչ տնկարկներ (ծառեր և թփեր), խոտածածկ բուսականություն և ոռոգման ցանց:
Լանդշաֆտային օբյեկտների նախագծումը ենթադրում է տարածքների բարելավում, ինչպես ժամանակակից, այնպես էլ պատմական տարածքների, որոնք ենթակա են վերակառուցման կամ վերականգնման: Հատուկ ուշադրության է արժանանում քաղաքային տնկարկների կենսաբանական վիճակի հետազոտությունը և գնահատումը։
Ներկա պահին վարչության աշխատակիցների կողմից ավարտին են հասցվել Մ. Սարյանի և Խ. Աբովյանի պուրակների ծառերի, թփերի և բուսական ծածկի ուսումնասիրության և վերլուծության աշխատանքները, մասամբ՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հարևանությամբ 8,5 հեկտար տարածքում տնկարկները, ինչպես նաև սկսվել են Երևանի կենտրոնի փողոցային տնկարկների հաշվառման աշխատանքները: