ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ «ԿԱՆԱՉԱՊԱՏՈՒՄ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ» ՀՈԱԿ-Ի ԿՈՂՄԻՑ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՏԵՍԱԿԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՀԱՎԱՔՎԱԾ ՍՊԻՏԱԿ ԹՂԹԻ ՎԱՃԱՌՔԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ՝ ՀԱՂԹՈՂ ՃԱՆԱՉՎԱԾ ՄԱՍՆԱԿՑԻ ՀԵՏ ՄԵԿ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԲԱՑ ԴԱՍԱԿԱՆ ԵՂԱՆԱԿՈՎ ԱՃՈՒՐԴԻ ՄԱՍԻՆ

08.10.2021թ. ժամը 14:30-ին ք. Երևան, Փ. Բուզանդի փ., 1/3 շենք, Երևանի քաղաքապետարանի 2-րդ մասնաշենք, 205 սենյակ հասցեում կկայանա Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի (այսուհետ՝ Կազմակերպություն) կողմից տեսակավորված ապրանքների աճուրդ-վաճառք, բաց դասական (գնի ավելացման) եղանակով, մեկ լոտով:

Լոտ 1-սպիտակ թուղթ՝ քանակը-1 (մեկ) կգ, նկարագրություն-տարբեր չափսերի և հաստության, մեկնարկային գինը-70 (յոթանասուն) ՀՀ դրամ՝ ներառյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված բոլոր հարկերն ու տուրքերը, նախավճարի չափը-4 (չորս) ՀՀ դրամ, աճուրդային նվազագույն քայլի չափը-4 (չորս) ՀՀ դրամ, գտնվելու վայրը՝ ք. Երևան, Փ. Բուզանդի փ., 1/3 շենք, Երևանի քաղաքապետարանի 2-րդ մասնաշենք, 205 սենյակ: Մասնակիցները Երևան քաղաքում պետք է ունենան ընդունման կետ, բեռնատար մեքենաների համար նախատեսված կշեռք՝ մատակարարված սպիտակ թուղթը տեղում կշռելու համար և մեծ մեքենաների համար մուտքի և ելքի հնարավորություն։

Աճուրդն անցկացվում է սպիտակ թղթի 1 (մեկ) կգ-ի արժեքը որոշելու համար: Աճուրդի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի հետ կնքվելու է սպիտակ թղթի առուվաճառքի պայմանագիր, մեկ տարի ժամկետով, դրանց մատակարարման քանակը անսահմանափակ՝ ըստ վաճառողի կողմից ներկայացվող պահանջագրերի:

Մասնակիցները վաճառվող լոտին և «Աճուրդի անցկացման կանոնակարգին» կարող են ծանոթանալ սույն ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը ընկած ժամանակահատվածում` ք. Երևան, Փ. Բուզանդի փ., 1/3 շենք, Երևանի քաղաքապետարանի 2-րդ մասնաշենք, 205 սենյակ հասցեում, լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար զանգահարել Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ` 011-51-47-44 հեռախոսահամարով, յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 10:00-17:00-ն, էլ. Փոստ՝ kanach@yerevan.am:

Աճուրդին կարող են մասնակցել ֆիզիկական և իրավաբանական անձինք, որոնք ընդհուպ մինչև աճուրդի բացումից առնվազն 30 րոպե առաջ աճուրդային հանձնաժողովին են ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը:

Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերն են՝

-հայտատուի կողմից վճարված աճուրդի նախավճարի մուծման անդորրագիրը (յուրաքանչյուր նախընտրած լոտի համար), որի չափն է՝ գույքի (լոտի) մեկնարկային գնի 5 տոկոսը, մուտքագրման հաշիվն է՝ Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի «ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ 2050022563241002 հաշվեհամարին, ստացող՝ Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ,  վճարման նպատակը՝ աճուրդի նախավճար՝ լոտի հերթական համարը:

-անձնագիրը, իրավաբանական անձինք՝ նաև հիմնադիր և լիազորությունները հաստատող փաստաթղթերը, ինչպես նաև այդ փաստաթղթերի և ղեկավար անձի անձնագրի պատճենները (յուրաքանչյուր նախընտրած լոտի համար):

Վերը նշված փաստաթղթերի առկայության դեպքում աճուրդային հանձնաժողովը մասնակցին տրամադրում է մասնակցի վկայական(ներ):

Աճուրդին կարող են ներկա գտնվել դիտորդներ` աճուրդի մասնակից չհամարվող այն անձինք, ովքեր վճարել են մուտքի վճար` 2000 դրամ:

Դիտորդի տոմսերը վաճառվում են` Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ում, ք. Երևան, Փ. Բուզանդի փ., 1/3 շենք, Երևանի քաղաքապետարանի 2-րդ մասնաշենք, 205 սենյակ հասցեում։

Աճուրդի մասնակիցների անձնագրի և մասնակցի վկայական(ներ)ի առկայությունը պարտադիր է, լիազորված անձի դեպքում՝ նաև լիազորությունները հաստատող փաստաթղթերը:

Նախքան աճուրդի սկսվելը՝ աճուրդային հանձնաժողովը գրանցում է մասնակիցներին և յուրաքանչյուր մասնակցին տրամադրում է քարտ:

Աճուրդները վարում է աճուրդավարը: Աճուրդավարը մասնակիցներին առաջարկում է մեկնարկային գնով գնել լոտը: Յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի, նախքան աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածը, ներկայացնել նոր գնային հայտ (բարձրացնելով իր մասնակցության քարտը), որը պետք է գերազանցի մասնակիցների  կատարած նախորդ գնային հայտը` նվազագույնը հավելման (քայլի) չափով: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդի հաղթած մասնակից: Եթե մի քանի մասնակից միաժամանակ գնային հայտ են ներկայացրել հավասար չափով, որից հետո ավելի բարձր գնային հայտ չի ներկայացվել, ապա աճուրդի հաղթած մասնակից է համարվում վիճակահանության արդյունքներով ընտրված մասնակիցը:

Աճուրդավարի կողմից աճուրդի հաղթող համարված մասնակիցը տեղում ստորագրում է  արձանագրությունը՝ աճուրդի արդյունքների մասին: Հաղթող ճանաչված մասնակիցը  արձանագրությունը ստորագրման օրվանից  սկսած 5 օրյա ժամկետում պարտավոր է  վճարել լոտի վաճառքի գինը, հաշվանցելով նախավճարը՝ աճուրդային հանձնաժողովին ներկայացնելով վճարումը հավաստող անդորրագիրը, որից հետո եռօրյա ժամկետում հաղթող մասնակցի հետ մեկ տարի ժամկետով կնքվում է առուվաճառքի պայմանագիր: Սահմանված ժամկետում  վճարումները չկատարելու դեպքում՝ հաղթող ճանաչված  մասնակիցը  զրկվում է աճուրդի նախավճարից, իսկ լոտի աճուրդը համարվում է չկայացած: Այս դեպքում լոտ(եր)ը վաճառելու նպատակով կազմակերպվում է նոր աճուրդ՝ նույն պայմաններով:

Աճուրդում վաճառված լոտի գոյացած գինը նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափը չգերազանցելու դեպքում՝ հաղթող մասնակիցը աճուրդի արդյունքների մասին արձանագրության ստորագրման օրը վճարում է լոտի ամբողջ գումարը:

Աճուրդում չհաղթող մասնակցին, մուծված նախավճարը վերադարձվում է վերջինիս` մեկ աշխատանքային օրվա ընթացքում Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ին դիմելու դեպքում:

Հնարավոր փոփոխություններն ու լրացումները կհրապարակվեն այն ձևով, ինչպես կատարվել է աճուրդի մասին սույն հրապարակային ծանուցումը: