Բնական ռեսուրսները խնայելու և ծառերը փրկելու գործում Թափոնների տեսակավորման վարչությունը կարևորում է հանդիպումները տնտեսվարողների հետ:
Իրազեկում են, թե որքան օգուտ կարող են բերել նրանք, եթե գոյացած ստվարաթուղթը նետեն ոչ թե կանաչ աղբամանների մեջ, այլ դեղին թափոնամանների:
Տնտեսվարողները որպես կանոն պատրաստակամ են և դրական են արձագանքում՝ համոզվելով, որ ստվարաթուղթը վերամշակելի է:
Ու արդեն գիտեն, որ ստվարաթղթի վերամշակման դեպքում խնայում ենք աշխատանքային ու բնական ռեսուրսը, ու ստիպված չենք լինում կտրել նոր ծառեր:
Բայց իհարկե դեռ կան դեպքեր, երբ տնտեսվարողները պարզապես ջանք չեն գործադրում, որ տեսակավորեն: Երբեմն չեն էլ հավատում, որ թուղթն ուղարկվում է վերամշակման: Մինչդեռ մեր կազմակերպությունը հավաստիացնում է, որ դեղին թափոնաման հասած ամեն կտորը ուղիղ գնում է գործարան, եփվում, հարթեցվում ու դառնում նոր ստվարաթուղթ: