Հայկական Նոր տարին սկսվում է առատ սեղաններով ու զարդարանքներով: Հետո սեղանների պարունակությունն ու զարդարանքների մնացորդները «մեկնում» են աղբամաններ:
Առաջարկում ենք դրանք օգտագործել այլ նպատակով: Օրինակ, եթե ունեք այգի, կարող եք որոշ բաղադրիչներ կոմպոստացնել:
Կոմպոստը շատ կարևոր հավելանյութ է: Այն սնուցում է սիզամարգը, խթանում բույսի աճին ու վերականգնում սպառված հողի կենսունակությունը:
Ի՞նչն է հնարավոր կոմպոստացնել Ամանորի ընթացքում.
🟢Թեյի տերևներ,
🟢Կտրտված թուղթ, բայց պետք է խուսափել փայլուն թղթերից, գունավոր թանաքների օգտագործումից,
🟢Մրգի և բանջարեղենի մնացորդներ,
🟢Սուրճի մրուր,
🟢Ձվի կեղև,
🟢Ստվարաթուղթ:
🔴Մի կոմպոստացրեք միս, ոսկորներ կամ ձկան մնացորդներ, դրանք վնասատուներին կգրավեն:
🔴Խուսափեք անթառամ մոլախոտերի և հիվանդ բույսերի օգտագործումից:
🔴Մի օգտագործեք կենդանական ծագման աղբ այն կոմպոստում, որն օգտագործվելու է բույսերի համար:
🔴Բանանի, դեղձի և նարնջի կեղևները կարող են թունաքիմիկատների մնացորդներ պարունակել և չպետք է ներառվեն կոմպոստի մեջ: Դրանք կարող եք չորացնել, նոր կոմպոստացնել:
✔️Պարենային թափոնները կարող եք պահել տանը՝ կափարիչով աղբամանի, դույլի, նույնիսկ ծաղկամանի մեջ:
✔️Հետագայում պարենային մնացորդները շերտերով կավելացնեք մերկ հողին ըստ խոնավ ու չոր շերտերի հերթականության: